Ջրի հետքերը մաքրող գել 250մլ
Ջրի հետքերը մաքրող գել 250մլ։
Նկարագիր։ Միջոցը արագ և արդյունավետ կերպով հեռացնում է հանքային աղերի կուտակումները և հետքերը ապակիների և հայելիների վրայից։ Հատուկ բանաձևը ապահովում է անթերի արդյունք։ Հեշտ է օգտագործման մեջ։
Բաղադրություն։ Ջուր, ֆտոր պարունակող աղ, կոմպլեքսակազմավորիչներ, պոլիմերներ,գելացնող ագենտ։
Օգտագործման կարգը։ Նախապես լվանալ մշակվող մակերեսը։ Գելը մի փոքր լցնել սպունգի վրա և մանրակրկիտ տրորել 1-2 րոպե, որից հետո միանգամից լվանալ առատ ջրով։
Նախազգուշացում։ Չօգտագործել ուրիշ մաքրող լվացող հեղուկների հետ։ Աշխատել ռետինե ձեռնոցներով և դիմակով։ Կարող է վնաս հասցնել շնչուղիներին և թոքերին։ Մաշկի և աչքի հետ հաղորդակցման դեպքում լվանալ առատ ջրով և օճառով։ Պահել երեխաներից հեռու։ Օգտագործել օդափոխվող տարածքում։
Պահպանման պայմաններ։ Պահել +5°C - +35°C-ի պայմաններում` արևի ուղիղ ճառագայթներից հեռու, ամուր փակված վիճակում։
Պիտանելիության ժամկետը` 3 տարի արտադրման ամսաթվից։ Եղանակային պայմանների փոփոխության դեպքում չի կորցնում իր որակական հատկանիշները։